Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 132-րդ կմ-ին, այսօր՝ հուլիսի 17-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























