Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի ժամանակ ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը:

Նիստը, որի օրակարգում ռեկտորի  թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր, վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը, Խորհրդի 24 անդամներից ներկա են գտնվել 23-ը:

Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի  զարգացման  հնգամյա ծրագիրը: Քննարկումից հետո,  համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝  23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը: