Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հուլիսի 17-ին, պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը եւ ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ եւ հեռանկարային հարցեր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am