Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին, հուլիսի 16-ին, իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21053»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























