Այս փուլում Հրաչյա Հարությունյանի արտահանձնումն անհնար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

Նա ընդգծել է, որ արտահանձնման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:

Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: