Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում` Մոնթե Մելքոնյանի անվ. վարժարանի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան, շրջվել են սյուներ, ինչի արդյունքում վնասվել են ավտոմեքենաներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում շրջվել է 2 երկաթյա հենասյուն, ինչից վնասել են «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի Լ 3172 համարանիշի (վարորդ` Գ. Սահակյան), «Մերսեդես-Ե 320» մակնիշի 35 OT 841 համարանիշի (վարորդ՝ Ս. Սողոմոնյան), «ՎԱԶ-2109» մակնիշի 04 SO 372 համարանիշի (վարորդ՝ Հ. Համբարձումյան), «Օպել Աստրա» մակնիշի 35 PS 619 համարանիշի (վարորդ՝ Ի. Ստեփանյան) եւ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին պատկանող «ԿԻԱ սպորտեջ» մակնիշի 004 AO 01 համարանիշի ավտոմեքենաները: