Բաքվում ավտոբուսով երթեւեկող տղամարդը պատահաբար կրակել է ուղեկցին:

Ինչպես հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, հայտնի են դարձել միջադեպի մանրամասները:

Տեղեկությունների համաձայն, Անար Հալիլովը անփութության արդյունքում որսորդական հրացանից կրակել է Վաֆադարա Մամեդովի մեջքին:  Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես լրատվամիջոցներն են փոխանցում, ոստիկանությունում հաղորդում են, որ ներկայումս Հալիլովը ցուցմունքներ է տալիս: Միջադեպի մեղավոր Անար Հալիլովը 18 տարեկան է:

Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին ժամը 13-ի սահմաններում: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն: