Ըստ իրավապահ մարմիններին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների եւ պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը եւ, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին եւ գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում։

 Սակայն վերջին շրջանում նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում եւ որոշ խանութներում, հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճանաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ եւ պլանշետներ վաճառողներր։ Հետաքրքրական է, որ նույն անօրինական ճանապարհով հայաստանյան շուկայում հայտնված արտադրատեսակները ներխուժել են անգամ երեւանյան հայտնի խանութներ։ Եվ ահա այս ամենին վերջ տայու նպատակով արդեն մոտ օրերս իրավապահ համապատասխան մարմինները վերոնշյալ տոնավաճառներում եւ խանութներում կիրականացնեն խոշորածավալ օպերատիվ գործողություններ՝ «շմոն», որի արդյունքում՝ ոչ միայն կառգրավվեն ապօրինի եւ կեղծ ապրանքատեսակները, այլ նաեւ պատասխանատվության կենթարկվեն դրանց վաճառքով զբաղվող անձինք»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):