Կիրովի Լենինյան շրջանի դատարանում հուլիսի 18-ին հրապարակում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու դատավճիռը՝ «Կիրովլես» ձեռնարկությունից յուրացումների գործով: Դատավոր Սերգեյ Բլինովն արդեն Նավալնուն մեղավոր է ճանաչել «Կիրովլես»-ի յուրացումների գործում:

Ավելի վաղ լսումների ընթացքում դատախազն առաջարկել էր  ընդդիմադրին վեց տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատապարտյալները պնդում են, որ գործընթացը քաղաքականացված է եւ արդարացման վճիռ են խնդրում:

Նավալնու դատը լուսաբանելու են գնացել հայրենական եւ արտերկրյա մոտ 100 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ըստ ականատեսների` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Կիրովում օդանավ էր վայրէջք կատարել, որում եղել էին նկարահանող խմբեր Եվրոպայից եւ Ճապոնիայից, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Ըստ քննության`ընդդիմության առաջնորդներից Նավալնին, լինելով Կիրովի մարզի նահանգապետի խորհրդականը, կազմակերպել է «Կիրովլես»-ի գույքի յուրացումը: Քննությունը կարծում է, որ որ մայիսից մինչեւ 2009թ. սեպտեմբեր թալանվել է 10 հազար քմ անտառանյութ: Արդյունքում մարզային բյուջեին հասցվել է ավելի քան 16 միլիոն ռուբլու վնաս:

Ռուսաստանցի իրավապաշտպանները կարծում են, որ Նավալնու գործը քաղաքական ենթատեքստ ունի:

Հիշեցնենք, որ նախօրեին Նավալնին գրանցվել էր որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու: Ընդ որում, ընդդիմադիրը հայտնել էր, որ կարող է հրաժարվել նախընտրական քարոզարշավից, եթե կալանավորվի  «Կիրովլեսի գործով»: