Վանաձորում այսօր՝ հուլիսի 18-ի գիշերը խոշոր ավտովթար է եղել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 01:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի

Բաղրամյան փողոցում ծիրանով բեռնված «Ռաֆ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:

Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին մեքենայում եղել են վարորդն ու նրա կինը, ովքեր Արմավիրի մարզից են: Վարորդը բարեբախտաբար վնասվածքներ չի ստացել, սակայն կնոջը ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները Մարտին Բալայանի ղեկավարությամբ: Այժմ ճշտվում են վարորդի եւ ուղեւորի ինքնությունը:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am