Պարզվել է այսօր՝ հուլիսի 18-ի գիշերը Վանաձորում տեղի ունեցած ավտովթարից տուժած վարորդի եւ ուղեւորի ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, վթարի ենթարկված «Ռաֆ-2203» մակնիշի  04 UU 851 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի  Արուջ գյուղի բնակիչ, 1968թ-ին ծնված  Անտոն Անտոնյանը, իսկ ուղեւորը, ով մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, եղել է վարորդի կինը`1970թ-ին ծնված  Հասմիկ Տոնոյանը: Վերջինս, ըստ տեղեկությունների, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է  մայրաքաղաք Երեւան:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել  էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորում այսօր՝ հուլիսի 18-ի գիշերը խոշոր ավտովթար էր եղել: Ժամը 01:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում ծիրանով բեռնված «Ռաֆ» մակնիշի մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը: Վթարի պահին մեքենայում եղել են վարորդն ու նրա կինը:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները Մարտին Բալայանի ղեկավարությամբ:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am