Լիպեցկի պատգամավոր Միխայիլ Պախոմովի առեւանգման գործում եւս մեկ մեղադրյալ է հայտնվել:
«Նախկինում առեւանգման մեղադրանք էր ներկայացվել Մոսկվայի մարզի բնակկենցաղային տնտեսության նախկին նախարար Եվգենի Խարիտոնովին, Սերգեյ Կրասովսկուն, Եվգենի Զաբրոդինին, Ալեքսեյ Զաբրոդինին, Դմիտրի Երմակովին, Արմեն Տեր-Մինասյանին: Այժմ քննիչները տվյալ հանցանքը գործելու մեղադրանք են ներկայացրել Դմիտրի Ստոլյարչուկին», - ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում:
Քննության վարկածով՝ Ստոլյարչուկը 2012թ. աշնանը մասնակցել է Պախոմովին հետեւելու գործողություններին, նաեւ հանցագործներին օգնել է փախչել, հայտնում է gazeta.ru-ն:
Ստոլյարչուկը, Եվգենի եւ Ալեքսեյ Զաբրոդինները, Դմիտրի Երմակովը եւ Արմեն Տեր-Մինասյանը հանցանքը կատարողներն են: Որպես կազմակերպիչներ գործում դիտվում են Մոսկվայի մարզի բնակկենցաղային տնտեսության նախկին նախարար Եվգենի Խարիտոնովը եւ նրա գործընկեր Սերգեյ Կրասովսկին: Ենթադրյալ բոլոր հանցագործները հսկողության տակ են առնված:
Պատգամավոր Միխայիլ Պախոմովին առեւանգել էին 2013թ. փետրվարի 12-ին, մի քանի օր անց նրան գտել էին ցեմենտի տակառում՝ ավտոտնակային «Ռասսվետ» կոոպերատիվի տարածքում:
Լիպեցկի սպանված պատգամավորի մարմինը հայտնաբերել են ցեմենտի տակառում
Ցեմենտի տակառում գտնված Լիպեցկի պատգամավորին մահից առաջ տանջել են



























