Հայաստանում 2010թ.-ի հունվար ամսին սիգարետների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 15 տոկոսով:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում սիգարետների արտադրության ծավալները կազմել են 202.4 միլիոն հատ: Միեւնույն ժամանակահատվածում ֆերմենտացված ծխախոտի արտադրության ծավալները նվազել են 14.2 տոկոսով եւ կազմել 142.4 տոննա: