Հայաստանի հետ սահմանակից Իգդիրում ոստիկանությունը մարմնավաճառության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել է 62 մարդու։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իգդիրի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկ տարի տեւած հետապնդումներից հետո հուլիսի 18-ի առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացրել քաղաքի տարբեր հասցեներում։

Մարդկանց առեւտրով զբաղվելու եւ մարմնավաճառության ստիպելու մեղադրանքով ձերբակալվել է 9 մարդ։ Մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ մեղադրվող եւս 53 կին են ձերբակալվել, ովքեր եղել են Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։

53 կանայք ոստիկանությունում հարցաքննությունից հետո արտաքսվել են երկրից։