Հայաստանում երթեւեկող բեռնատար տրանսպորտային միջոցի համար կսահմանվեն ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2013 թ. միջոցառումների ծրագրում:

Նշվել է, որ ներկայում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի սահմանափակումներ չկան, որի արդյունքում ճանապարհային պաստառին հասցված վնասը բավականին մեծ է, իսկ փոխադրողների կողմից վնասները համարժեք չեն փոխհատուցվում:

Հատուկ սահմանափակումները գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կթույլատրվի միայն հատուկ թույլտվությամբ, որի տրամադրման համար կսահմանվի պետական տուրք: