Թթի ծառից կախվելու միջոցով հուլիսի 16-ին ինքնասպանություն գործած, Առինջ գյուղի բնակիչ 43-ամյա Ռուբեն Ս.-ն մինչ այդ նա բարձր տրամադրություն է ունեցել, ճաշել է, մի քիչ խմել եւ երեխաներին համբուրելով դուրս է եկել, ասելով, որ «ամեն ինչ լավ կլինի»: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ռուբենի համագյուղացիներից:

Նրանց խոսքով՝ Ռուբեն Ս.-ն մի անգամ էլ է ինքնասպանության փորձ կատարել, ուստի մայրը կասկածել է, որ հնարավոր է նման քայլի դիմի: Նա զանգահարել է մյուս տղային, կանչել եւ գնացել են փնտրելու: Նրանք հեռու են փնտրել, բայց պարզվել է, որ իրենց բակի փոքրիկ թթի ծառից է կախվել: 

Ռուբենը ապրել է կնոջ, մոր եւ քրոջ հետ: Նա զբաղվել է շինարարական աշխատանքներով: Գյուղում վերանորոգման եւ գաջի գործ է արել: Նրանց ընտանիքը սոցիալապես շատ անապահով է եղել եւ փարոսի նպաստառու: Մեծ երեխան սովորում է 1-ին դասարանում, իսկ փոքրն այս տարի է  ծնվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թթի ծառից կախվելու միջոցով հուլիսի 16-ին ինքնասպանություն է գործել Առինջ գյուղի բնակիչ 43-ամյա Ռուբեն Ս.-ն: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Առինջ գյուղի գյուղապետարանից էլ  NEWS.am-ը տեղեկացել էր, որ ինքնասպանություն գործած տղամարդը 4 երեխաների հայր է: Նա ապրում էր սոցիալապես անապահով պայմաններում եւ «Փարոսի» նպաստառու է: