Գեղարքունիքի մարզի Մարտունիի տարածաշրջանում Սիմոն Դ.-ն ծեծի է ենթարկել հորը: Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Սիմոն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ մոտ 2-5 րոպե վիճաբանել է հոր` Հենրիկ Դ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս:
Նա ձեռքերի բռունցքներով հարվածներ հասցրել Հենրիկ Դ.-ի գլխին եւ բերանի շրջանում:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























