Մոտ 10 օր է՝շինարարները ասֆալտապատելու համար փակել են Բագրատունյաց փողոցի մեկ երթեւեկելի գոտին, ինչի պատճառով ամեն օր խայտառակ խցանումներ են։
Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեք մի քանի ժամ շարունակ խցանված էր նաեւ Արշակունյաց պողոտան։ Այդ պահին, ըստ «Հայպետհիդրոմետի» ջերմաչափի, Երեւանում 40 աստիճան էր...
Երեւանի քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Էդիկ Շաքարյանից խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը.
Պարոն Շաքարյան, այլ երկրներում ընդունված է ասֆալտապատման աշխատանքներն անել գիշերային ժամերին։
Միշտ բաց է մնում այդ հարցը։ Գիշերային ժամերին պետք է լուսարձակների հարց լուծվի, լուսավորության խնդիր է առաջանում։
Դժվա՞ր է լուսարձակներ ձեռք բերել։ Այս վտանգավոր շոգին մարդիկ մեքենաների մեջ տանջվում են։
Հասկանում եմ, բայց մարդիկ էլ պետք է հասկանան, որ մի 2-3 օր իրենց նեղություն են տալու, բայց դրանից հետո կունենանք բարեկարգ ճանապարհ...
Մի քանի անգամ փորձեցինք գիշերն աշխաել, մոտակա շենքերի բնակիչներից բողոք է գալիս, որ իրենց հանգիսը խանգարում ենք։ Դե ասեք՝ ոնց առաջնորդվենք։ Մեզ էլ ձեռնտու է գիշերն աշխատել՝ էս ավելորդ խոսակցությունները հաճելի բան չեն...»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























