Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Դրանից պետք է պարզ լինի, թե արդյոք վարչապետը իմացել է, որ ինքը օֆշորային ընկերության փայատեր է։

ՀՀ դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ պատասխանն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն եւ կցվել օֆշորային այդ պատմության ործով հարուցված քրգործին եւ չի կարող հրապարակվել։ Սա նշանակում է, որ Կիպրոսից եկած պատասխանը դարձավ «նախաքննական գաղտնիք»։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ «նախաքննական գաղտնիք» սովորաբար դառնում են այն փաստերը, որոնց հրապարակումը ձեռնտու չէ իշխանություններին...»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):