Եկատերինբուրգում ոստիկանությունը կանխել է քրեական հեղինակությունների հավաքը, մի քանի «գողեր» ձերբակալվել են։
Հուլիսի 18-ին ՆԳՆ-ին հայտնի է դարձել, որ սրճարաններից մեկում կայանալու է քրեական հեղինակությունների հավաք, նշված հասցեում հատուկ գործողություն է անցկացվել։
«Ձերբակալվել է Թիմուր Միրզոեւը՝ ծնված 1957թ., Վրաստանում։ Նա հաշվառված է Սվերդլովում, բայց մշտական բնակության վայրը Մոսկվան է։ Նախկինում քանիցս դատվել է, ունի մականուն՝ Թիմուր «Թբիլիսկի»։ Նա այսպես կոչված «օրենքով գող» է, հատուկ Եկատերինբուրգ էր ժամանել հավաքին մասնակցելու համար», –հայտնել է ՆԳՆ ԳՎ Սվերդլովի մարզի մամուլի ծառայության պետ Վալերի Գորելիխը։
Նշենք, Թիմուր Միրզոեւը Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) ազգականն է։
Միրզոեւից բացի ձերբակալվել են Վլադիմիր Սոլոմեննիկովը (մականունը «Սոլոմա»), Լեւան Ակոեւը («Լեւա»), Նասիմի Կազիմագոմեդովը, Յուրի Շավիլովը, Իուհամ Աուսմոնովը, Պաատա Լանգվիլավան («Պատա»), Զուրաբ Թեւթիձեն, Շալվա Ակոեւը («Շալվա»)։ Նրանցից մի քանիսը անցյալում բազմիցս դատված են եղել, հայտնում է NR2.ru-ն։



























