Շվեյցարիայում պետք է ստեղծվի երկրաշարժների դեմ պարտադիր ապահովագրության համակարգ: Ֆինանսների նախարարությունը նախորդ շաբաթ այս հարցի առնչությամբ իր առաջարկություններն է առաջադրել, որոնք պետք է քննարկվեն մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Ըստ այդմ, ենթադրվում է երեք տարբերակ՝ ապահովագրվում են միայն շինությունները, երկրորդ տարբերակը ծախսեր է նախատեսում փլատակների հետ աշխատանքների վերաբերյալ, իսկ երրորդ տեսակը փակում է նաեւ մասնավոր անձանց, մեքենաների եւ ընկերությունների սարքավորումների ծախսերը, հաղորդում է «Նաշա Գազետան»:

Ֆինանսների նախարարությունը խորհուրդ է տալիս երրորդ տարբերակը, որի դեպքում վնասի առաջացման պարագայում դրա մի մասը կփոխհատուցեն քաղաքացիները փոխանցում է NEWSru.com-ը:

Շվեյցարական սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ վերջին տասնամյակների ընթացքում երկրում տեղի ունեցած ամենալուրջ երկրաշարժը գրանցվել է 1991թ նոյեմբերի 20-ին: