Ներկայումս իրականացվել է շինության կապիտալ վերանորոգման աշխատանքների 30 տոկոսը: Այնտեղ կտեղակայվի հայ-ճապոնական «Հիկարի» գիտական-կրթական մշակութային կենտրոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարել է Կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Նա հիշեցրել է, որ ծարգիրը նախատեսվում է ավտել դեկտեմբերի 31-ին: «Շինարարներն անում են ամեն բան, որպեսզի հնարավորինս արագ ավարտեն  աշխատանքները: Պաշտոնական բացումը կհամաձայնեցվի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ»,-ընդգծել է Փիլիպոսյանը:

 «Շինության կողքին կա հողակտորը, որը ծրագրում ենք ճապոնական այգու վերածել»,-ընդգծել է Փիլիպոսյանը: Ճապոնական կողմը կենտրոնին խոստացել է իսկական սակուրա, իսկ ճապոնացի կոլեգան, որը զբաղվում է լանդշաֆտային դիզայնով, արդեն մի քանի խորհուրդներ է տվել:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը ֆինանսավորել է շենքի վերանորոգումը, որտեղ տեղակայվելու է «Հիկարու» հայ-ճապոնական կենտրոնը: Շենքը տեղակայված է Սարյան 33 հասցեում եւ շահագործման համար հատկացվել է 15 տարով: Կենտրոն այցելել ցանկացողների համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չեն լինի: