Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռումինիայի դեսպան Քրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով օգոստոսի 15-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ակտիվ գործունեության, արդյունավետ համատեղ աշխատանքի, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության շրջանակների ընդլայնման եւ ամրապնդման համար:
«Ես բարձր եմ գնահատում Ձեր ներդրումը հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովների նիստերը կազմակերպելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ գործարար միջավայրի ձեւավորման հարցում»,- նշել է նախարարը:
Քրինա Ռոդիքա Պրունարիուն նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:





























