Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին գազի սակագնի բարձրացման նման արձագանքի, այլապես առավել հիմնավոր պատճառաբանություններ կներկայացնեին հանրությանը: Մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երեւանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Վերջինիս կարծիքով, Հայաստանում գնալով սրվելու է սոցիալական լարվածությունը: Այս եւ այլ պատճառներով, ըստ Խաչատրյանի՝ «ողջ 2010 թվականը թեժ է լինելու»: "Թեժ է լինելու նաեւ գարունը: Այս երկու ամիսների ընթացքում «հանդիպելու առիթներ շատ կունենանք „շոգ“ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»,- խոտացավ Վահագն Խաչատրյանը: