Սպիտակ տունը Ռուսաստանից պահանջել է պարզաբանումներ ներկայացնել՝ կապված ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կարգավիճակի հետ, ով արդեն մեկ ամսից ավելի է, գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւո» իդանավակայանում, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեա Քարնիի խոսքով՝ ԱՄՆ-ը պնդում է, որ Սնոուդենին պետք է հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան դատապարտում են լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Քարնիի հայտարարությունն արվել է հուլիսի 24-ին, ԱՄՆ նախագահի օդանավում: Նույն օրը լրատվամիջոցներում տեղեկություն էր փոխանցվել, որ Սնոուդենին կտան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի նա կարողանա լքել «Շերեմետեւո»-ի տարանցիկ գոտին:

ԱՄերիկացիների հետ հանդիպել է Սնոուենի փաստաբար Անատոլի Կուչերենան, ով հայտարարել է, որ բյուրոկրատական բնույթի բարդություններից հետո Սնոուդենը դեռ մի քանի օր կանցկացնի օդանավակայանի չեզոք գոտում: