ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը զարմացրել է ամերիկյան հասարակությանը նրանով, որ ամբողջությամբ սափրել է գլուխը: Երկրի 41-րդ նախագահի ներկայացուցիչները հայտնել են, որ նա այդ քայլին է դիմել իր համերաշխությունը հայտնելով քաղցկեղով հիվանդ երեխաներին, որպեսզի եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրի նրանց խնդիրների վրա:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ Բուշ ավագի շրջապատից նշել են, որ նրա թիկնապահների խմբի անդամները սափրել են իրենց գլուխները, որպեսզի բարոյապես աջակցեն իրենց գործընկերոջը, ում երկու տարեկան փորքիկն արյան քաղցկեղ ունի:

89-ամյա Ջորջ Բուշը որոշել է աջակցել իր թիկնապահներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Երեխայի բուժման համար արդեն հատուկ հիմնադրամ է ստեղծվել, որտեղ կարելի է միջոցներ փոխանցել: Բուշ ավագը որոշակի գումար է փոխանցել այդ հիմնադրամին:

Հիեցնենք, որ Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ը ղեկավարել է 1989-1993 թվականներին: