Ուկրաինայում մեկնարկել են Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1025-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մասնակցում են հայկական հոգեւորականության եւ սփյուռքի ներկայացուցիչներ:

Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, այլ հոգեւորականների հետ միասին, մասնակցում է այն միջոցառումներին, որոնք նվիրված են Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1025-ամյակին, փոխանցում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք միջոցառումներին նախատեսվում է նաեւ Ռուսաստանի, Մոլդովայի եւ Սերբիայի նախագահների ներկայությունը: Կիեւում սպասում են 6 պատվիրակությունների ժամանմանը: