Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն առաջիկայում վահանաձեւ գեղձի հեռացման վիրահատության կենթարկվի: Նախագահի մամուլի ծառայության տվյալով՝ վերջերս բուժզննումների ընթացքում բժիշկները նրա վահանագեղձին կարծրացում են նկատել եւ վիրահատական միջամտություն խորհուրդ տվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ վիրահատությունը Մեխիկոյի կենտրոնական զինհոսպիտալում կկատարվի: Այն նախատեսված է հուլիսի 31-ին:
Վիրահատությունն այդքան էլ բարդ չի լինի, եւ արդեն մի քանի օրից Պենյա Նյետոն կկարողանա աշխատանքի վերադառնալ, կարծում են բժիշկները:
Նշենք, նախագահի աշխատակազմը մանրամասներ չի հայտնում Նյետոյի առողջական վիճակից: 47-ամյա նախագահը պաշտոնավարում է նախորդ տարվա դեկտեմբերից:





























