Իրաքի մայրաքաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում առնվազն 14 մարդ դարձել է ավտոշարասյան վրա զինված հարձակման զոհ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Բաղդադից 160կմ դեպի հյուսիս՝ Սուլեյման-Պեկ բնակավայրի շրջանում: Չարագործները կանգնեցրել են վառելիք տեղափոխող ավտոցիստեռների շարասյունը՝ իբրեւ թե փաստաթղթերը ստուգելու պատրվակով: Դրանից հետո նրանք դուրս են բերել վարորդներին եւ գնդակահարել:
Ոստիկանության տվյալներով՝ բոլոր սպանվածները շիա-մահմեդականներ էին: Որեւէ ահաբեկչական կազմակերպություն առայժմ իր վրա չի վերցրել միջադեպի համար պատասխանատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























