Սիրիայի ՆԳ նախարար Մուհամադ Աշ-Շաարը հայտարարել է, որ երկրում զանազան ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող հանցագործությունները «ոչ այլ ինչ են, քան սիոնիստական ահաբեկչական գոյացությանն ու ԱՄՆ-ին մատուցվող ծառայություն»: Նա հիշեցրել է, որ իսրայելացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ խոստովանել են՝ Սիրիայում տեղի ունեցողը ծառայում է Իսրայելի շահերին:

Իրավապահների աշխատակիցների վարժանքներին հանդես գալով՝ նախարարը բարձր է գնահատել ԶՈւ զինծառայողների ու անվտանգության օրգանների աշխատակիցենրի սխրանքները: Աշ-Շաարը նշել է, որ նրանք պայքարում են վարձկան ահաբեկիչների դեմ, որոնք Սիրիա են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ նպատակ ունենալով կործանել այն որպես պետություն եւ միջկրոնական պատերազմ բորբոքել հասարակության շրջանում՝ դա ծառայեցնելով Սիրիայի եւ ամբողջ արաբ ժողովրդի թշնամիների շահերին:

Աշ-Շաարը ընդգծել է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը հակազդում է բանդաներին՝ Սիրիայի ղեկավարության եւ բանակի շուրջ համախմբվելով: Նա հույս է հատնել, որ Սիրիան ճգնաժամից դուրս կգա շատ ավելի ուժեղ, քան նախկինում էր եւ կկարողանա ամրացնել ազգային միաբանությունը եւ պահպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջությունը, փոխանցումէ սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը: