ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 24-ին հավանություն է տվել 2014թ Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու որոշմանը, հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Սակայն օրինագծում չի նշվում Հայաստանին տրամադրվելիք օգնության կոնկրետ ծավալը։ «Տվյալ հոդվածով նախատեսվող միջոցների շրջանակում՝ պետքարտուղարը պետք է օգնություն ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժածներին»,-ասվում է հանձնաժողովի զեկույցում:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է որոշումը՝ անհանգստություն հայտնելով, որ անկախության հռչակումից հետո առաջին անգամ օրինագծում չի նշվում Հայաստանին տրամադրվելիք օգնության կոնկրետ ծավալը: