ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին կարող ա փոխարինել Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմը:
«Բելգիայի պաշտպանության նախարարը ֆավորիտ է այդ պաշտոնի թեկնածուների շարքում»,-հաղորդում է Euractiv կայքը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատի ժամկետն ավարտվում է 2014-ի հուլիսին: Ինքը՝ Ռասմուսենը այդ պաշտոնը թողնելուց հետո կարող է զբաղեցնել Եվրոպայի խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով բելգիացի Հերման Վան Ռոմպոյին:
Բացի այդ, պարբերականը չի բացառում, որ Ռասմուսենը կարո է փոխարինել նաեւ Քեթրին Էշթոնին՝ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարին, հաղորդում է «Ռոսբալտը»:





























