Իսպանիայում գնացքի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորներից եւս մեկը զոհվել է հիվանդանոցում: Ողբերգության կապակցության Գալիսիայի ինքնավար մարզում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, 7-օրյա սուգ են հայտարարել, չեղյալ են համարվել բոլոր զվարճալի միջոցառումները:

Գալիսիայի կառավարության ղեկավար Ալբերտո Նունյես Ֆեյխոն ցավակցել է ողբերգության զոհերի հարազատներին: Նախնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ականատեսների վկայությամբ՝ գնացքի վթարի վայրում սարսափելի վաիճակ էր, փոխանցում է Vesti.ru-ն:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքում: Գնացքի բոլոր վագոնները շրջվել են: Դրանցից մեկը լիովին ոչնչացվել է» Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է 218 ուղեւոր: