ԱՄՆ-ի Կոնգրեսի Գերագույն պալատում անցկացվել են Գունտանամոյի բանտի փակման մասին լսումները: Սա այդ գործի առաջին վերանայումն է 2009թ.-ից սկսած, թեեւ Օբաման դեռ հինգ տարի առաջ խոստացել էր փակել ուղղիչ հաստատությունը:
Բազմաթիվ բանտարկյալների անձնական գործեր այժմ վերանայվում են հատուկ հանձնաժողովի կողմից, որը պետք է վճռի՝ կմնան արդյոք նրանք ճաղերի հետեւում: Նրանց մեծամասնությանը նույնիսկ պաշտոնական մեղադրանք չէր ներկայացվել ապացույցների բացակայության պատճառով, սակայն համարվում է, որ նրանք հավանական սպառնալիք են ներկայացնում երկրի համար եւ այդ պատճառով էլ նրանց ազատել չի կարելի, հաղորդում է Russia Today-ը:
Մինչ լսումներն ընթանում են, Գունտանամոյում շարունակվում է հացադուլը, որին մասնակցում են տասնյակ բանտարկյալներ: Նրանց մի մասին պարտադրաբար են կերակրում:
Այսօր Վաշինգտոնի փողոցներում մի քանի ակտիվիստներ ի նշան բողոքի հագել էին բանտարկյալների նարնջագույն հագուստ: Մի շարք պատգամավորներ դեմ են արտահայտվել ստիպողաբար կերակրելուն՝ այն ոչ բարոյական անվանելով: Մենք լսել ենք նաեւ ռազմական բժշկի ցուցմունքները, դա հակասում է ռազմաէթիկական օրենսգրքին: Անկասկած, հանրապետականներն անհանգստանում են, թե ինչ են անելու այդ բանտարկյալները եւ ուր են նրանց ուղարկելու:
Հայտնի չէ, թե կանցկացվեին արդյոք այս լսումները, եթե բանտարկյալները հացադուլ չհայտարարեին: Այժմ խնդիրը պատգամավորների ուշադրության կենտրոնում է:





























