Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 25-ին, ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղեւորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր եւ Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: