Պեկին այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՉԺՀ-ի պետքարտուղար Յանգ Ջիչիի հետ (Yang Jiechi): Xinhua գործակալությունը հայտնում է, որ ՉԺՀ-ի պետքարտուղարը նշել է Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունների առողջ զարգացումը, որը նպաստում է քաղաքական վստահության ամրապնդմանը, համագործակցության ընդլայնմանը եւ միջազգային ու տարածաշրջանային օրակարգի գլխավոր հարցերի համակարգմանը: Ըստ նրա՝ Չինաստանը ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Իր հերթին Նալբանդյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը հեռանկարային է Հայաստանի համար: Նա հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կարող են ամրապնդել տարբեր բնագավառներում համագործակցությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:




























