ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել իտալական մաֆիոզ «Կամորա» խմբավորման 5 առաջնորդների նկատմամբ, որոնք հիմնականում գործում են Նեապոլում: ԱՄՆ ֆիննախը թվարկել է նաեւ երկու ընկերությունների, որոնք պատկանում են «Եղբայրական շրջանակ» եվրոպական քրեական կոալիցիայի առաջնորդի գործակալներին: Այս մասին գրում է UPI գործակալությունը:
«Հանցավոր խմբավորումների առանցքային անդամների դեմ ուղղված այսօրվա ակցիան, որոնք ողջ աշխարհում մասնակցում են լուրջ հանցագործությունների, մեր շարունակական ջանքերի արդյունքն է՝ ուղղված նրանց ապօրինի գործունեության դեմ»,-ասել է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Դեւիդ Քոենը:
«Եղբայրական շրջանակը» տրանսազգային խմբավորում է, որը կենտրոնացած է նախկին ԽՍՀՄ երկրներում: Այդ երկու ընկերություններն են «Ավուար 000»-ը, որը որի իրավաբանական հասցեն գտնվում է Ռուսաստանի Սամարա քաղաքում եւ պատկանում է Ալեքսանդր Մանույլովին, ինչպես նաեւ «Գուգա Արմ»-ը, որը գրանցված է Չեխիայում եւ պատկանում է Լազար Շահբազյանին:




























