2013 թվականի հուլիսի 19-ին Հայաստանը միացել է վերանայված Կիոտոյի կոնվենցիային: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Կոնվենցիայի հիմնական նպատակն է` պայմանավորվող կողմ հանդիսացող երկրների մաքսային ծառայությունների ընթացակարգերի ներդաշնակեցումը եւ պարզեցումը, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայրի ստեղծումը բիզնեսի համար: ԵՄ-ում եւ ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի խոսքերով, կոնվենցիայի միացմամբ Հայաստանը հայտ է ներկայացնում համաշխարհային առեւտրին, միաժամանկ հավաստելով, որ մեր երկրում գորոծղ մաքսային ընթացակարգերը համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, որն, ըստ Արմեն Մելկիկյանի, իր հերթին խրախուսում է առեւտրի դյուրացումը: Նշենք, որ Կիոտոյի Վերանայված կոնվենցիան գործում է 2006 թվականի փետրվարի 3-ից եւ այս պահին ունի 90 անդամ: ԵՄ մաքսային օրենսգրքի հիմքում Կիոտոյի կոնվենցիայի դրույթներն են:





























