Նիգերի մայրաքաղաք Նիամեում վայրէջքի պատրաստվող Air France ընկերությանը պատկանող օդանավից սեւամորթ մարդ է ընկել: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին հայտնել է Նիգերի ՆԳ նախարար Աբդու Լաբոն:
«Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են նրա անկենդան մարմինը՝ արյան մեջ»,-ասել է նա՝ հավելելով, որ տղամարդը օդանավից վայր է ընկել մայրաքաղաքի արվարձանում՝ տեղի բնակիչներից մեկից մի քանի մետր հեռավորության վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախարարը հավելել է, որ արդյունքում արյան հետքեր են հայտնաբերվել նաեւ օդանավի ձախ թեւին: Դեռեւս անհայտ է, թե ինչ հանգամանքներում է մարդն ընկել օդանավից:





























