Ռազմական հրամանատարությանը տեղափոխող Հունաստանի զինված ուժերի UH-1H ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «շարժիչի հզորության մասնակի կորստի» պատճառով, հայտնել է մայոր Յաննիս Սիֆակիսը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` երկրի հյուսիսում գտնվող Կատո Նեւրոկոպիի զինվորական ճամբարի ուղղաթիռային կայանում, առաջին բանակի տարածք ռազմական հրամանատարության նախատեսված այցի ընթացքում, հայտնել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը: 

Ըստ Սիֆակիսի` մարդկանցից ոչ ոք չի տուժել, ուղղաթիռին էլ չի վնասվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գլխավոր շտաբի ներկայացուցիչը չի ճշտել, թե ռազմական ղեկավարությունից ով է գտնվել ուղղաթիռում: Ըստ լրատվամիջոցների հաղորդման`  ուղղաթիռում եղել է Գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Աֆանասիոս Ցելիոսը:

UH-1 («Իրոկեզ», որոնք հայտնի են նաեւ որպես «Հյուի») ամերիկյան արտադրության ուղղաթիռները թողակվում են 1960թ.: UH-1H-ն մինչեւ 1974թ. վերջը թողարկվող ուղղաթիռի փոփոխված տարբերակն է: