Բրազիլիայի հարավում, որտեղ սովորաբար շոգ է լինում, ձյուն է տեղացել, հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները. Մեծերն ու փոքրերը ձնեմարդ են պատրաստում: Ձյան պատճառը Անտարկտիդայից ներթափանցած ցրտի ալիքն է եղել, որը հասել է նաեւ Պարագվայ, Ուրուգվայ, Արգենտինա եւ Չիլի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրազիլիայի մասնավորապես Կուրիտիբա եւ Ֆլորիոնոպոլիս քաղաքներում, որտեղ ջերմաստիճանն իջել է 7,4 աստիճան ցրտի, մի քանի տասնամյակ ձյուն չէին տեսել: Սան Պաուլուում անցնող գիշեր 2000թ.-ից ի վեր դիտված ամենացածր ջերմաստիճանն է գրանցվել՝ 5,2 աստիճան ցուրտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սան Պաուլուում սառնամանիքի հետեւանքով մեկ մարդ  մահացել է,  11 հազար անօթեւաններ շտապ տարհանվել են ժամանակավոր կացարաններ: Ամենահարավային Ռիո Գրանդի դու Սուլ նահանգում եւս երկու մարդ են մահացել:

Ցրտից մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Ուրուգվայում եւ Պարագվայում: Վերջին օրերին ընդհանուրը  վեց մարդ է զոհվել: