Առնվազն 10 մարդ արգելափակվել է հողի տակ` Չինաստանի հյուսիս-արեւելյան Հանսու նահանգում սողանքների ակտիվացման հետեւանքով: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Ներկայումս դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքներ են տարվում: Ինչպես ավելի վաղ հաղորդում էին տեղական լրատվամիջոցները, Չինաստանի հյուսիս-արեւմուտքում վերջին 8 օրերի ընթացքում հորդառատ անձրեւների արդյունքում առաջացած ջրհեղեղների հետեւանքով տուժել է 761 հազար մարդ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հուլիսից ի վեր` հորդառատ անձրեւներ են նաեւ երկրի հյուսիսում, կենտրոնական, արեւելյան եւ հարավային շրջաններում:





























