Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, հուլիսի 25-ին հայտնել է, որ իր առաջիկա վիրահատությունը կապված է վահանագեղձի մոտ փոքրիկ կիստայի առկայության հետ:

«Ես փոքրիկ կիստա ունեմ հավանագեղձի մոտ: Ես այն նույնիսկ չեմ զգում, այն ինձ մոտ ախտորոշել են դեռ 7-8 տարի առաջ»,-ասել է Պենյա Նյետոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ վիրահատությունը նախատեսված է հուլիսի 31-ին, որը կտեւի մոտ 1,5 ժամ: Այն կկատարվի Մեխիկոյի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Բժիշկները ենթադրում են, որ նախագահը վիրահատությունից հետո 4 օրվա ընթացքում կվերականգնվի:
«Բժիշկներն ինձ ասում են, որ ոչ մի լուրջ բան չկա, բայց ես որոշեցի չհետաձգել վիրահատությունը, որովհետեւ բժշկական ցուցանիշներով հիմա դրա համար բարենպաստ ժամանակ է»,-ասել է Մեքսիկայի նախագահը: