Պակիստանի հյուսիսարեւմտյան հատվածում՝ քուրրամ ցեղախմբի բնակավայրում, կրկնակի ահաբեկչության հետեւանքով 41 մարդ սպանվել, 100-ը վնասվածքներ են ստացել, հայտնում են պակիստանցի պաշտոնատար անձինք։
Չորս րոպե ընդմիջումով երկու ռումբեր են պայթել Փարաչինար քաղաքի շուկայից 400 մ այն կողմ։ Պայթյունը որոտացել է այն պահին, երբ շատ մարդիկ ուղեւորվել էին շուկա, հայտնում էԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Տարբեր տեղեկություններ են ստացվում այն մասին, թե որտեղ էին տեղադրվել պայթուցիկները։ Որոշ տվյալներով՝ դրանք ամրացված են եղել մոտոցիկլետներին։ Այլ տվյալներով՝ դրանք պայթեցրել են մահապարտ-ահաբեկիչները։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը։





























