Անհայտ անձը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի մսի շուկայում նռնակ է պայթեցրել, երկու մարդ զոհվել է, հայտնում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը։
Երկու մարդ էլ լուրջ վնասվել են։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ եւս 30 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, կասկածյալը դեպքի վայրում ձերբակալվել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ֆրանս Փրեսսի» տվյալով՝ սա Ռուանդայում հանրային վայրում նռնակի պայթեցման առաջին դեպքը չէ։ Մարտին նմանատիպ միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել, ութը տուժել էին։ Նման դեպքեր երկրում երեք տարուց ավելի է տեղի են ունենում, սակայն իշխանություններն առայժմ չեն կարողանում պարզել՝ ինչն է միավորում այդ հանցագործությունները։





























