Չեխիայի տարածքում միանգամից երկու օդանավերի եւ մեկ ուղղաթիռի օդաչուների ներքեւից լազերով կուրացրել են։ Խոսքը ոստիկանական ուղղաթիռի եւ ռազմական երկու օդանավերի մասին է։

Առաջինը լազերային «գրոհի» տակ հայտնվել է ուսումնական թռիչք իրականացնող L-159 թեթեւ ռմբակոծիչի օդաչուն։ Նա կատարվածի մասին հաղորդել է հեռակապով, ինչից հետո դեպքի վայր է ուղարկվել ոստիկանական ուղղաթիռ։ Իրավապահներն արագ հայտնաբերել են գետափին զվարճացող մարդկանց։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդտեղ տեղի ձկնորսների ընկերակցության պիկնիկն է։ Մեղավորին բացահայտելը դժվար չի եղել, քանի որ վերջինս իսկույն լազերն ուղղել է նաեւ ոստիկանական ուղղաթիռին, հատնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Վայրէջք կատարելով՝ ոստիկանները ձերբակալել են տեղի 20-ամյա հարբած բնակչին, որին մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում։

Իսկ նույն օրը լազերով CASA-295M չեխական ռազմական օդանավի օդաչուին կուրացնողին չի հաջողվել գտնել։ Դեպքը կատարվել է Հոտուսիցահ ավիակայանի մոտակայքում, երբ օդանավը 2,5 կմ բարձրությունում էր։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Պեյշեկը հայտնել է, որ սա այս տարվա ընթացքում նմանատիպ վեցերորդ դեպքն է։