Սալվադորի բնակչուհին, ով հղիություն ընդհատել էր ուշ շրջանում, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման,  հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 31-ամյա կինը դատապարտվել է ծանր հանգմանքներում  կատարված սպանության համար, քանի որ նա գտնվել է հղիության ութերորդ ամսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործի մանրամասները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ ոստկանություն են դիմել բժիշկները, որոնց կինն ասել էր, թե  իբր վաղաժամ ծննդաբերություն  է եղել եւ երեխան մահացել է: Բժիշկները սակայն հղիության ընդհատում են արձանագրել:

Սալվադորը Լատինական Ամերիկայի այն երկրներից է, որտեղ հղիության ընդհատումն արգելվում է: