Արգենտինայի մայրաքաղաքում ռազմական հոսպիտալից երկու ռազմական հանցագործ է փախել, որոնք դատապարտված էին 1976-83թթ. դիկտատուրայի ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, հաղորդում են տեղի իշխանությունները:
Նրանցից մեկը` Խորխե Օլիվերան դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1976թ. Ֆրանսիայի քաղաքացի եւ մոդել Մարի Անն Էրիզ Տիսոյի անհետացման մեղադրանքով եւ մի շարք այլ հանցագործությունների համար: Իսկ մյուսը` Գուստավո Ռոմոն դե Մարչին 25 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Դատապարտյալները տարբեր հետազոտություն են անցել բուժհաստատությունում: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անփութության համար ազատվել են աշխատանքից:





























