Չինաստանի հյուսիսարեւմտյան Գանսու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով սկսված սողանքներն ու ջրհեղեղները 21 մարդու կյանք են խլել։ «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ մոտ 30 հազար մարդ է տարհանվել։
Հորդառատ անձրեւների հետեւանքով Տյանշու քաղաքի Ցինչժոու շրջանում սողանքի հետեւանքով մի քանի գյուղերում ավերվել են շինությունները, խափանվել է էլեկտրամատակարարումը։ Տարերքից ընդհանուրը 1,2 միլիոնից ավելի մարդ է տուժել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Աղետյալ գոտում փրկարարներ են աշխատում։ Կառավարությունն ուղարկել է նաեւ ուղղաթիռներ, էքսկավատորներ, դեղորայք, սնունդ, ծածկոցներ եւ վրաններ;
Օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացնում են, որ տեղումները նահանգում կարող են վերսկսվել առաջիկա օրերին։





























