Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բազմաբնակարան շենքում վեց մարդ կրակոցների զոհ է դարձել։ Կրակողը երկու հոգու պատանդ է վերցրել։

Նրան մի քանի ժամ տեւած գործողության ժամանակ սպանել են ոստիկանության հատուկ ջոկատի մարտիկները։ Հարձակվողի ինքնության եւ  արարքի շարժառիթների մասին տվյալներ չեն հաղորդվում, հայտնում է «Ռոսբալտը»։

Հիշեցնենք, ԱՄՆ-ում վերջին մի քանի տարիներին ամենախոշոր զանգվածային սպանություններից մեկը տեղի էր ունեցել Նյութաունի «Սենդի Հուք» տարրական դպրոցում։ 2012թ. դեկտեմբերի 14-ին 6-7տարեկան 8 տղա եւ 12 աղջիկ երեխա էին սպանվել, կրթական հաստատության վեց աշխատակիցներ՝ 27-56 տարեկան,  եւ 20-ամյա մարդասպանի 52-ամյա մայրը՝ Նենսի Լանցան։ Մարդասպան Ադամ Լանցային մեռած էին գտել դպրոցի շենքում։